суббота, 21 февраля 2009 г.

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ


…Իսկ ես վաղուց արդեն դրախտի հույս չունեմ…
(Նախորդ անգամ պարզվեց` այտեղ ամեն ինչ այնքան դեղին է,
որ կարելի է ձանձրույթից մեռնել: )

Նոր արշավանք եմ ձեռնարկել դեպի հարավ:

………………………………………………………………
Վերևն իրականում այնքան էլ բարձր չէ,
որքան թվում է առաջին ազատ անկումից առաջ,
ու ինչպես փաստում է գերեզմանափոր ընկերս`
վերջերս Ներքևում ավելի հեշտ է ու ապահով:

Ես թեթևացած շունչ եմ քաշում.
Վերևը հարաբերականորեն կայուն է իմ նկատմամբ
(դեռ կայուն է),
իմ ու Վերևի հեռավորությունը նույնն է
ցանկացած իներցիալ համակարգում,
Վերևն առաջիկա 6 տարում ոչ մի տեղ չի փախչի,
ուրեմն աշխատանքի,
դասի,
ծնունդի,
թաղման
և անգամ ժամադրության
հանգիստ կարելի է գնալ քայլելով:
(Սատանան տանի, պարզվեց`
թռչելուց պակաս փափուկ չէ քայլելը: )

Մենք պապերից ժառանգել ենք
այն ռոմանտիկ մետամորֆոզը,
որ Աստվածների տեղը Վերևն է,
նրանք անկեղծորեն հավատում էին,
նրանք տեղը տեղին կշտացան իրենց հավատով:
(Կարևոր բան է ստեղծածիդ հավատալը: )
Ու հիմա քո գլուխն անվերահսկելիորեն իջնում է
մեղք գործելիս
և անվերահսկելիորեն բարձրանում`
ՙԷ~հ՚ կենացից առաջ:
Ու թեև ես նախնիապաշտ եմ,
բայց էս անգամ… պա’պ, կներես…

Ես ու ընկերս մի շիշ գարեջրով,
շվշվացնելով,
անշտապ քայլում ենք գերեզմանատանը,
ուր ամենայն լրջությամբ գարուն է:
(Հա, գերեզմանատանը գարուն է.
մեծ ու սարսռեցնող աբսուրդ: )
Մարդիկ մեռան Վերևի մասին ենթադրելով,
ու առհասարակ` ենթադրելով:
Ներքևի բացահայտման համար զոհեր են պետք:

Комментариев нет: