среда, 12 ноября 2008 г.

Մ-ի,
Ն-ի,
Վ-ի,
Ա-երի,
Գ-երի
ու բոլոր
(հ)անցավորների կենացը:
***
Օղորմաթասից չեն հարբում…
Արի'… Ոնց էլ լինի` կունենաս…
Հողը թեթև լինի…
Յիշեա' Տէ'ր, եւ ողորմեա':

Պեղումների ժամանակ
երկնքից 23 մետր դեպի հարավ,
բազիսից 11 քայլ դեպի արևմուտք,
6 քայլ ետ,
18 մետր խորության վրա հայտնաբերվել են
ուշ բրոնզեդարյան ողնաշարավորների,
խոշոր եղջերավորների,
քորդավորների մնացորդներ
ու մի աղջկա 0,0001 տոկոսը:
Չէ, ինքնահռչակ homo spiritus,
երկու ականջդ էլ կտրես,
homo sapiens-ից ավելի չես ձգի…
Ծանիր զ'քեզ, բայց ոչ մեկին մի ասա այդ մասին:
Այնքան հեշտ էր քեզ անգիր անելը…
Ասե՞մ… Կաշառիր, որ չասեմ:
Իսկ ո՞վ էր խնդրել որդեգրել ինձ,
հը՞, ա’յ ով իմ Տիրակալ:
Տեսա՞ր ինչ եղավ:
Ու քանի դեռ ինչ-որ կուշտ դերասան
դեմքի իմաստասիրական արտահայտությամբ մտմտում էր
"Դու թատրոնի տիկնիկ ես, սիրելի" -ի տիպի
հաճոյախոսությունների շուրջ,
ես այրված շապիկս էի փոխում`
չգիտեմորորրորդ ինքնահրկիզումից հետո…
(Բոլոր հրշեջներն էլ կրակապաշտ են: )
Մոխիրը միշտ էլ թեթև է լինում…
Հերիք է խաղաս կրակի հետ...
Կարտոֆիլը վառվեց…
Կիթառն էլի մոռացե՞լ ես:
Շշշշշշ… գոնե այս անգամ թող լսեմ այն,
ինչ ինքս եմ ուզում…
(Մի անգամ էլ դու խաբիր… ձևի համար) :
Առանց նախնիապաշտական նկրտումների,
առանց լիմոնի մուրաբայի,
ու առանց քթից արտահոսող ռոմանտիկայի,
մերձգրական զեղումներով օրերը
դառնում էին բանաստեղծություն.
հաշվարկից հետո ճանաչվեցին անվավեր:
.............................................................................
Մոտս կախվածություն առաջացավ կյանքից:
(Լսել եմ) կախվածը մեռնելու սովորություն ունի:

Եվ քանի որ հազիվ հավաքվել ենք-
Բոլոր նրանց, ովքեր եղել են, գրեթե եղել են կամ գրեթե չեն եղել,
բոլոր նրանց, ովքեր կան, գրեթե կան, կամ գրեթե չկան,
բոլոր նրանց, ովքեր կլինեն, համարյա կլինեն կամ այդպես էլ չեն լինի -
Օղորմի…

1 комментарий:

Marianna Vardanyan комментирует...

verjy shat stacvac er gites!! de cinik er..... mek a oxormi' klineq te chew lini, ed dzer problemn a, bayc oxormi...... chnayac baner kan, vor, karcum em xangarum ein, shat ein, u uxxutyuny shexum ein: orinak manr munrneric "kartofily varvec"-y. Ay ete heto liner voch te gitari moranalu masin, ayl asenq, vor gitarn el a varvum, da urish.....! Inqnahrkizumy amen depqum shat gtnvac er, kareli a erevi shshtel, hy? Kam ed krakapasht hrshejnery, im sirac grqeric meky hisheci (Bradbury "Fahrenheit 451"!!), kayfn er;)) Bayc amen depqum mi qich kerpard lxozvac er, aveli lav e verci "I LOVE ME!" vijaky amboxj jamanak uxekci, te che mek-mek bavakan "shpotvac:P mi axjnaki" tpavorutyun er mnum... Ha tex tex kareli a verjaketov poxarinel bazmaketery. Bayc romantikaty u merdzgrakan oreri masin commentnery lavn ein. De lrjacru mi qich u yntir klini. Isk "zi"-n vorpes qahanayakan, nayvum er;))Tarm-tarm qnnarkeci, erevi der piti mshakir, bayc amen depqum Apreeeeeees! Keep the temp!